Սուրենյանց. «Եղբայրա- ծռական» շոուներով նախապատրաստվում են իշխանության մեծածավալ ռեպրեսիաներ

Տարբեր «ծռախառն» «եղբայրությունների» «հայրենասիրության» միակ մոտիվը Փաշինյանի առաջիկա ռեպրեսիաները լեգիտիմացնելն է»,-նման համոզման է քաղաքագետ Սուրեն Սուրանյանցն ու հորդորում. «Մի կերեք էդ «կտերը». մեզ քաղաքական լուծումներ են պետք, միայն այդ ճանապարհով է հնարավոր ազատվել Ազգակործան պատուհասից»։

Այս առումով նա մեջբերում է ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառումը. «Բոլոր տեռորիստները, դրանց հովանավորները, հովանավորների հովանավորները ու գաղափարական հայրերը պիտի րոպե առաջ պատժվեն»:

«Ես չէի սխալվում՝  «եղբայրա- ծռական» շոուներով նախապատրաստվում են իշխանության մեծածավալ ռեպրեսիաներ: Բնականաբար, թիրախում լինելու են ոչ թե այսօրվա «քամի անողները», այլ իրական ընդդիմադիրները»,-նշում է քաղաքագետը։

Share This