Դիոն Կասիոսը հայոց Արտավազդ Բ Արքայի մասին․
«․․․Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս՝ իր հետ տանելով թե՛ առատ ավար և թե՛ Հայքի Արտավազդ արքային՝ իր կնոջ ու որդիների հետ։ Եվ մյուս գերիների հետ նրանց ևս իր առջևից Ալեքսանդրիա ուղարկելով՝ իբրևէ հաղթահանդեսի շքերթի համար՝ ինքը քաղաք մտավ մարտակառքի վրա…Կլեոպատրան նստած էր բազմության մեջտեղ, արծաթապատ բեմում, ոսկեզօծ գահավորակի վրա… Սակայն հայերը ոչ աղերսեցին նրան, ոչ իսկ երկրպագեցին, թեպետև նրանց շատ էին ստիպում և շատ էին հուսադրում՝ ազատություն խոստանալով։
Եվ որովհետև Կլեոպատրային պարզապես իր անունով կոչեցին, նրանք վեհամիտ մարդկանց համբավ շահեցին, բայց և նույն այդ պատճառով ենթարկվեցին խիստ չարչարանքների»։
Դիոն Կասիոս (1֊ին դարի հռոմեացի պատմիչ)
