6 միջոց այտուցներից ազատվելու համար
6 արդյունավետ ժողովրդական միջոց այտուցներից ազատվելու համար
Այտուցները բավական տարածված խնդիր են և կարող են բավական տհաճ զգացողությունների պատճառ դառնալ: Նման խնդիրները կարող են պայմանավորված լինել ինչպես ավելորդ հեղուկի գործածությամբ, երկարատև զբոսանքով կամ կոշիկի սխալ ընտրությամբ, այնպես էլ տարբեր հիվանդությունները, ուստի այս խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
Սովորաբար այտուցները պայմանավորված են լինում հյուսվածքներում հեղուկի կուտակմամբ, իսկ դրանցից ազատվելու համար նշանակվում են հատուկ դեղամիջոցներ, սակայն խնդիրն այն է, որ երբեմն այդ դեղամիջոցներն անարդյունավետ են լինում կամ առաջացնում են կողմնակի բարդություններ: Սա է պատճառը, որ հաճախ խորհուրդ է տրվում կիրառել այտուցներից ազատվելու բնական միջոցներ, որոնք չեն պարունակի քիմիական վնասակար տարրեր ու չեն առաջացնի կողմնակի բարդություններ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաարդյունավետ ու փորձված ժողովրդական դեղամիջոցներն ու պրոցեդուրաները, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել այտուցներից և միաժամանակ չեն առաջացնի որևէ բարդություն:
- 2-3 թեյի գդալ քիմիոնի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել մինչև հեղուկի սառչի: Թուրմը բաժանել 2-3 մասի և խմել օրվա ընթացքում:
- 2 թեյի գդալ սովորական հապալասենու տերևներին ավելացնել մի բաժակ ջուր, դնել կրակին, եռացնել 30 րոպե, այնուհետև քամել: Ընդունել թուրմն օրական երեք անգամ 1/3 բաժակ:
- 0,5 բաժակ գազարի հյութը, 0,5 բաժակ վարունգի հյութն ու 0,5 բաժակ կիտրոնի հյութը խառնել, այնուհետև ստացված խառնուրդին ավելացնել նույն քանակությամբ ջուր (1:1 հարաբերակցությամբ) և ստացված ըմպելիքը խմել օրվա ընթացքում:
- Կաղամբի տերևները մի փոքր տրորել, այնուհետև դնել այտուցված ոտքերին: Ամրացնել կոմպրեսը մաքուր կտորով ու թողնել 2-3 ժամ:
- 100 գրամ սոճու փշատերևներին ավելացնել 1 լիտր եռման ջուր դնել տաք գոլորշու վրա և թողնել 30 րոպե: Թողնել թուրմը սառչի, այնուհետև քամել և ոտքերը 15 րոպե դնել այդ հեղուկի մեջ:
- 5 ճաշի գդալ չորացրած անանուխը լցնել փոքրիկ պարկի մեջ և կախել այդ պարկը ծորակից այնպես, որ լոգանքի համար անհրաժեշտ տաք ջուրը հոսի դրա միջով: Ստացված թուրմը հարկավոր է օգտագործել 15 րոպե լոգանք ընդունելու համար:
Նշված բաղադրատոմսերը շատ արդյունավետ են ու օգնում են ազատվել խնդրից առանց դեղամիջոցների: Դրանք իսկապես հիանալի միջոց են այս խնդրից ազատվելու համար, սակայն հարկ է հիշել, որ այտուցները կարող են պայմանավորված լինել առողջական տարբեր պատճառներով, այդ թվում նաև բավական լուրջ հիվանդություններով, ուստի միայն այտուցից ազատվելը կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Սա է պատճառը, որ մինչ բուժումն սկսելը հարկավոր է նախ խորհրդակցել մասնագետի հետ, բուժզննում անցնել և անպաման պարզել խնդրի զարգացման հիմնական պատճառը: Հարկ է հիշել, որ միայն փորձառու մասնագետը կկարողանա ճիշտ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, մինչդեռ ինքնաբուժությունը որոշ դեպքերում կարող է ճակատագրական լինել:
