ՀՀ-ում սուր շնչառական վարակների տարածման առումով այս պահին իրավիճակը մեղմացել է․ առողջապահության նախարար

Այս պահին հանրապետությունում սուր շնչառական վարակների տարածման առումով իրավիճակը բավականին մեղմացել է։

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հակահամաճարակային իրավիճակին։

Նախարարի խոսքով՝ այս պահին թե հիվանդացության և թե հոսպիտալացման դեպքերի նվազում է նկատվում։

«Ընդհանուր առմամբ սեզոնային գրիպի վիրուսային ծանր տարբերակների դեմ խորհուրդ եմ տալիս աշնանը պատվաստվել, որպեսզի ծանր ծանր հետևանքով հոսպիտալացումներ չունենանք», – հավելեց Ավանեսյանը։

Share This