Ուկրաինացիներին թույլ կտան ռազմական դրության ժամանակ գտած կամ ստացած զենքն իրենց պահել

Ուկրաինացիները կկարողանան հայտարարագրել պատերազմի ժամանակ ստացած զենքերը, հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Բոհդան Դրապյատին։

Համապատասխան օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է Գերագույն Ռադան, գրում է korrespondent.net-ը։

Փաստաթուղթը նախատեսում է փոփոխություններ զենքի հայտարարագրման գործընթացում. գտնված կամ ստացված զենքերը պետք է հայտարարագրվեն, սա անվճար կլինի:

Քաղաքացիական անձանցից  պահանջվելու է 24 ժամվա ընթացքում ոստիկանությանը հայտնել հայտնաբերված զենքի կամ զինամթերքի մասին, այնուհետև հայտարարագրել կամ հանձնել դրանք: Եթե հայտնաբերված կամ հայտարարագրված զենքը ներառված է քրեական վարույթում, ունի հանված կամ ապօրինի փոխված գծանշում, կամ օրենքով սահմանված անհամապատասխանություններ, ապա այդ դեպքում այն կառգրավվի։

Այսպիսով, ըստ Դրապյատիի՝ քաղաքացիական անձինք ռազմական դրության ընթացքում օրինական երաշխիքներ կստանան հայտնաբերված զենքերն օրինական կերպով պահպանելու համար։

Share This