
-Մեկնաբանեցեք, խնդրեմ, պատմությունը՝ կապված «ՕՌՍԻՍ» ընկերության ներկայացրած հայտի մերժման հետ, որը ցանկանում էր մասնակցել Հայաստանի զենքի գնման տենդերին։ Ինչ է այնտեղ կատարվել իրականում։
-Դա աննախադեպ էր։ Այդ տենդերը, այդ առաջարկի հարցը։ Մեկնաբանելու բան չկա։ Ռազմա-տեխնիկական գործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է։ Այդպես եղել է, ու այդպես կլինի։ Այս առումով, մեկ գործարքի կամ մեկ ընկերության հետ տեղի ունեցածով չեմ կարծում այնքան զգալի հարց է, որ քննարկենք։
-Այդ հարցի հետ կապված վերջին օրերին բավական շատ հրապարակումներ կան Հայաստանի եւ Ռուսաստանի մեդիադաշտերում։
-Եկեք նայենք, թե ինչ է կատարվել տեղեկատվական տարածքում վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, կապված մեր երկրների հարաբերությունների մասով։ Բոլորը կանխատեսում էին աշխարհի վերջը։ Սակայն հարաբերությունները շատ լավ զարգանում են։ Շատ լավ զարգանում են նաեւ իմ անձնական հարաբերությունները Ռուսաստանի նախագահի եւ վարչապետի հետ։ Հայաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ռուս գործընկերների հարաբերությունները լավ զարգանում են։
-Դուք մշտապես ուշադրություն եք դարձնում Ադրբեջանին զենքի մատակարարումների հարցին, հատկապես այն երկրներից, որոնք ՀԱՊԿ անդամ են։ Դա նաեւ Ռուսաստանն է ու մյուս պետությունները։
-Դա վերաբերում է ՀԱՊԿ արդյունավետությանը։ Որն է Հայաստանի թիվ մեկ նպատակը ԵԱՏՄ-ում։
-Ասացեք։
-Դարձնել կազմակերպությունն ավելի արդյունավետ։ Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ-ում եղավ շատ արդյունավետ։ Անձամբ իմ եւ աշխարհի մեր գործընկերների համար։ Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Նույնը վերաբերում է նաեւ ՀԱՊԿ-ին։ Որն է մեր նպատակը։ Անել ամեն բան, որ կախված է մեզանից, որպեսզի ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն, որպես անվտանգության համակարգ, որը շատ կարեւոր է Հայաստանի, Ռուսաստանի եւ մյուս անդամ պետությունների համար, լինի ավելի արդյունավետ։ Կարծում եմ, որ նույնպիսին է նաեւ Ռուսաստանի նպատակը։ ՀԱՊԿ մասով մենք ու Ռուսաստանը ունենք ընդհանուր նպատակ։ Մենք աշխատում ենք այդ նպատակի ուղղությամբ միասին։ Դա հեշտ գործ չէ, սակայն ես ուրախ եմ, որ այդ քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ը կդառնա ավելի արդյունավետ եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի, եւ մյուսների համար։
-Լրջորեն քննարկվում է Ուզբեկստանի ԵԱՏՄ անդամակցության հարցը։
-Դա շատ լավ պրոցես է։ Մենք շատ հետաքրքրված ենք դրանում։ Հիմա դինամիկ հարաբերություններ են զարգանում Հայաստանի եւ Ուզբեկստանի միջեւ։ Հետաքրքիր փաստ․ երեսուն տարվա ընթացքում պաշտոնական հանդիպում Հայաստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների միջեւ չի եղել։ Առաջինը տեղի ունեցավ հոկտեմբերին Աշխաբադում, որտեղ հանդիպեցինք Ուզբեկստանի նախագահի հետ եւ պայմանավորվեցինք փոխադարձ պաշտոնական այցերի մասին։
-ԵԱՏՄ-ում կա դիտորդի ինստիտուտը։ Առաջին դիտորդը դարձել է Մոլդովան։ Իսկ եթե Ադրբեջանը ցանկանա դառնալ դիտորդ։ Ինչ կանի Հայաստանն այդ դեպքում։
-Թող ցանկություն հայտնեն, հետո կտեսնենք։
-Այսինքն՝ ոչ չեք ասի հենց դռան մոտից։
– Երբ որ ասեն, այդ ժամանակ էլ կքննարկենք։ Թե ինչ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Այնպես որ այդ պահին առհասարակ չեմ ուզում այդ մասին խոսել։
