150 միլիոն ռուբլի. ՌԴ-ում աճուրդի կհանվի Նիկոլայ Առաջինի ժամանակաշրջանի հազվագյուտ մետաղադրամը

Ռուսաստանում Նիկոլայ Առաջին կայսեր դարաշրջանին թվագրվող հազվագյուտ մետաղադրամը կվաճառվի աստղաբաշխական գնով։ Այս մասին գրում է Культуромания-ն։

«Ռեյխելյան» արտեֆակտը, որն անվանվել է դրամագետ Յակոբ Ռեյխելի պատվին, արծաթե մետաղադրամ է՝ կայսրի դիմանկարով։

Редкие Монеты աճուրդի տունը 1845 թվականին թողարկված մետաղադրամը գնահատել է 150 միլիոն ռուբլի։

Share This