«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ՄՌՏ սարքով
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ սարքով, որը դեռևս միակն է Հայաստանում: Siemens Healthineers ընկերության MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքը, որն օժտված է արհեստական բանականությամբ, օգնում է առավել սեղմ ժամկետներում կատարել լայնածավալ հետազոտություններ։

Սարքն ունի մի շարք առավելություններ`
- BioMatrix տեխնոլոգիայի շնորհիվ արագացնում է պատկերների սկանավորումը
- ավտոմատ կերպով հարմարվում է յուրաքանչյուր բուժառուի մարմնի անհատական կառուցվածքին. գրանցում է պացիենտի սրտի զարկերի հաճախությունը, շնչառության մակարդակը, աննշան թվացող շարժումները
- չմշակված տվյալները վերամշակում է` Deep Resolve արհեստական բանականության շնորհիվ:

Բուժառուն որոշ դեպքերում զերծ է մնում շունչը պահելուց:

ՄՌՏ հետազոտության շրջանակներում իրականացվում են՝
- Գլխուղեղի և ողնուղեղի ՄՌՏ
- Պարանոցի փափուկ հյուսվածքների ՄՌՏ
- Ողնաշարի ՄՌՏ
- Որովայնի օրգանների, միջնորմի ՄՌՏ
- Ոսկրամկանային համակարգի ՄՌՏ
- Հոդերի ՄՌՏ

ՄՌՏ հետազոտություն անցնելու համար կարող եք գրանցվել՝ զանգահարելով +37410536933, +37499991616 հեռախոսահամարներին, կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:
