Աստծուց իմաստություն եմ խնդրում և օրհնությունը մեր ճանապարհի, որը մեկ ուղղություն ունի՝ Արցախ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Ստեփանակերտում արված տեսագրություն է հրապարակել և գրել.
«Արցախը մոլորակից դուրս Աստծո հրաշալիքն է, Ստեփանակերտը սիրտ, հոգի ունեցող, ժպտացող քաղաք…սատանան չի կարող հաղթել Աստծուն։ Աստծուց իմաստություն եմ խնդրում և օրհնությունը մեր ճանապարհի, որը մեկ ուղղություն ունի՝ Արցախ…»։
