Շիրակի մարզի ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանի նախաձեռնությամբ, կանանց հետ հանդիպման ընթացքում տիկնայք անակնկալ շնորհավորանքներ են ստացել գարնանային մեկամսյակի առթիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Շաքե Իսայանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը
և ԲՀԿ տարածքային կառույցների համակարգման գրասենյակի ղեկավար Արմեն Մանուկյանն այցելել են հայրաքաղաք Գյումրի, որտեղ հանդիպում են ունեցել կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների, համակիրների և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։
Հանդիպումները անցել են կառուցողական և անկեղծ մթնոլորտում, քննարկվել են երկրի առջև ծառացած խնդիրները, կուսակցության հետագա անելիքները, ինչպես նաև տարածաշրջանի բնակչությանը մտահոգող բազմաթիվ խնդիրներ։
Շիրակի մարզի ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանի նախաձեռնությամբ, կանանց հետ հանդիպման ընթացքում տիկնայք անակնկալ շնորհավորանքներ են ստացել գարնանային մեկամսյակի առթիվ։

Share This