Ձմեռ պապ, այրված ու ներկով լցված քվեատուփեր… ինչպե՞ս են ընթանում ընտրությունները ՌԴ-ում
Ռուսաստանում մեկնարկել են նախագահի ընտրությունները։ Մարտի 15-ի առավոտյան առաջինն ընտրատեղամասերը բացվել են երկրի արևելյան շրջաններում, այնուհետև ամբողջ երկրում։ Այն կտևի մինչև մարտի 17-ը ներառյալ։
Ընտրություններն անցնում են որոշակի միջադեպերով, արտառոց պատահարներով։
Ոմանք ընտրատեղամասում անկարգություններ են կազմակերպել, ներկ լցրել քվեատուփի մեջ, այրել այն, անգամ մոլոտովի կոկտեյլ նետել շենքի ուղությամբ։
