12 խնդիր, որոնց մասին բղավում է ձեր մարմինը
Սիրեք և ներեք ինքներդ ձեզ: Ավելի ուշադիր եղեք ձեր շուրջը գտնվողների նկատմամբ և աշխատեք չարություն կամ ոխ չպահեկ մարդկանց հանդեպ։ Շփվեք, ժպտացեք (դա ձեզ շատ է սազում) և եղեք առողջ։
Մեր մարմինը բարդ մեխանիզմ է, որը զգայուն կերպով արձագանքում է ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին գործոններին: Դեպրեսիայի մասնագետ բժիշկ Սյուզան Բաբբելը առաջ է քաշել հետաքրքիր տեսություն մեր օրգանիզմի ազդանշանների մասին։
Բաբբելը կարծում է, որ անհանգստությունն ու ցավը կարող են ներքին ապրումների ազդանշան լինել՝ գաղտնի վախեր, չլուծված խնդիրներ: Քրոնիկ ցավը սթրեսի և հուզական խնդիրների ախտանիշ է, հատկապես, երբ ամեն ինչ կարգին է ֆիզիոլոգիայի հետ, և ցավի ակնհայտ պատճառներ չկան:
Գլուխ
Ցանկացած գլխացավ առաջանում է ավելորդ լարվածությունից։ Դա կարող է լինել արդյունքի մասին մտահոգություն, հաճախակի անհանգստություններ աննշան բաների համար, մշտական շտապողականություն:
Ամեն օր ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ: Ձեզ թույլ տվեք հանգստանալ և մի որոշ ժամանակ մի անհանգստացեք գործերի մասին: Հանգստացեք և մի մեղադրեք ձեզ դրա համար: Այս «դադարի րոպեները» միայն կբարձրացնեն ձեր արտադրողականությունը: Եվ ձեր գլուխը չի ցավի:
Պարանոց
Անհանգստությունը պարանոցի հատվածում խորհրդանշում է ուրիշների հանդեպ վրդովմունքի, սեփական անկատարության հանդեպ անհանգստության բեռը: Պարանոցը ցավում է, երբ մենք չենք կարողանում ներել ինչ-որ մեկին կամ ինքներս մեզ:
Վերանայեք ձեր վերաբերմունքը ձեր և ուրիշների նկատմամբ: Ամենից հաճախ մարդիկ չեն ցանկանում ձեզ նեղացնել։ Իսկ դուք պարտավոր չեք համապատասխանել ձեր սեփական խիստ սպասելիքներին: Ավելի թեթեւ վերաբերվեք աշխարհին և սովորեք ներել: Եվ նաև կարևոր է ավելի հաճախ մտածել այն բաների մասին, որոնք սիրում եք:
Ուսեր
Ուսի ցավը ցույց է տալիս, որ մենք ծանր էմոցիոնալ բեռ ենք կրում և գտնվում ենք մեծ հուզական ճնշման տակ: Միգուցե մեր միջավայրում ինչ-որ մեկը ճնշում է գործադրում մեզ վրա։ Կամ մենք չենք կարող կարևոր որոշում կայացնել, և այն, որպես ծանր բեռ նստած է մեր ուսերին։
Փորձեք կիսվել ձեր խնդիրներով մտերիմ ընկերոջ հետ: Դուք ձեզ թեթևացած կզգաք։ Նույնիսկ եթե միայն բարձրաձայնեք՝ դա կօգնի ձեզ խուսափել այս բեռը միայնակ կրելուց: Կամ գուցե այն կբացի ձեր աչքերը խնդրի պարզ լուծման համար:
Մեջքի վերին հատված
Այս հատվածում ցավը վկայում է հուզական աջակցության և ձեր կողքին մտերիմ մարդկանց բացակայության մասին: Երբ մենք ենթագիտակցորեն զգում ենք, որ մեզ չեն սիրում կամ չեն գնահատում:
Ավելի շատ շփվեք տարբեր մարդկանց հետ: Մի կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա, եղեք բաց և ընկերասեր: Ծանոթացեք, գնացեք ժամադրության։ Եվ ամենակարևորը՝ մի ճնշեք ձեր մեջ կապվածության զգացումները։
Մեջքի ստորին հատված
Եթե մենք անընդհատ անհանգստանում ենք փողի համար, մեր մեջքի ստորին հատվածը կարող է ցավել: Միգուցե հարուստ կյանքի հանդեպ ձեր սեփական գաղտնի նախանձը ձեզ հանգիստ չի տալիս, կամ ձեր մտերիմներն են անընդհատ ստիպում ձեզ անհանգստանալ փողի համար:
Փողով երջանկություն չի գնվում, որքան էլ դա պարզունակ է հնչում՝ միևնույնն է դա է ճիշտը: Այսպիսով, դադարեք անհանգստանալ. կյանքի լավագույն բաներն անվճար են: Եվ արեք այն, ինչ սիրում եք: Գործը, որում ներդրված է ձեր հոգին, ապագայում կբերի ոչ միայն հաճույք, այլև շոշափելի շահաբաժիններ:
