Գորտի տոտիկների նկատմամբ ֆրանսիացիների սերը կարող է հանգեցնել տեսակների ոչնչացման

Ֆրանսիացիները սիրում են գորտի տոտիկներ։ Բայց դա որոշակի անհարմարություն է առաջացնում, եւ ոչ այն պատճառով, որ մարդիկ կարող են տհաճություն զգալ այդ դելիկատեսի նկատմամբ:

Ֆրանսիան այնքան շատ գորտի տոտիկներ է սպառում (կամ cuisses de grenouille), որ դա կարող է հանգեցնել որոշ տեսակների կրճատմանը, գրում է Washington Post-ը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված մի խումբ գիտնականների բաց նամակում, որտեղ նրանք պնդում են, որ գորտի տոտիկների համաշխարհային հավաքագրումն ու առեւտուրը վատ են վերահսկվում, ինչը հանգեցնում է տեսակների պոտենցիալ կրճատման այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ինդոնեզիան եւ Թուրքիան:

«Վերջին դաշտային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ տեսակներ եւ պոպուլյացիաներ արդեն զգալի անկում են ապրում»,- գրում են հեղինակները: «Ֆրանսիայում հայտնաբերված գորտերի պոպուլյացիաները պաշտպանված են առեւտրային շահագործումից. ԵՄ-ն այլեւս չպետք է թույլ տա, որ գորտերի տեսակներն ու պոպուլյացիաները գերշահագործվեն»:

Nature Conservation-ի ուսումնասիրության համաձայն՝ 2010-ից 2019 թվականներին Եվրամիությունը ներմուծել է մոտ 2 միլիարդ գորտի տոտիկներ, մեջբերում է Post-ը: Նույն ժամանակահատվածում Ֆրանսիան ներկրել է 30 015 տոննա տոտիկներ։ Վտանգված տեսակների միջազգային առեւտրի մասին կոնվենցիայի (CITES) հրապարակած զեկույցում նշվում է, որ Ինդոնեզիան Եվրոպայում վաճառվող գորտի տոտիկների ամենամեծ աղբյուրն է

Share This