Քրիստեն Ստյուարտի հետաքրքիր մոտեցումը «Ես մոռացել եմ տաբատս» նորաձեւ միտումին
Դերասանուհի Քրիստեն Ստյուարտը հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել «Մոռացել եմ տաբատս» նորաձեւ միտումին։ Նա թափանցիկ զուգագուլպաների վրայից հագել է կրեմագույն վարտիք ու հենց այդ տեսքով ներկայացել հանրությանը։

Դերասանուհու ոճաբանը՝ Տարա Սվենենը, կերպարը համադրել է գեղեցիկ մետաքսե վերնաշապիկի եւ մարմնագույն կրծկալի հետ:

Աքսեսուարներից դերասանուհին նախընտրել էր մուգ արեւային ակնոց, գինեգույն բարձրակրունկներ եւ Chanel-ի փոքրիկ պայուսակ:
