Միշուստինը հանձնարարել է հետեւել Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների կատարմանը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը փոխվարչապետերին հանձնարարել է վերահսկել ռուս-ադրբեջանական բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում է RIA Novosti-ն։

Փոխվարչապետերի հետ հանդիպման ժամանակ Միշուստինն ամփոփել է մարտի 5-6-ը Ադրբեջան կատարած աշխատանքային այցի արդյունքները։ Այնուհետ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ նախագծերի ուղղությամբ աշխատանքները և ստեղծել առավել բարենպաստ պայմաններ փոխադարձ ներդրումներ ներգրավելու համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով։

«Գործընկերնե՛ր, ձեր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ուշադիր հետևեք, թե ինչպես են իրականացվում մեր ադրբեջանցի գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները», – դիմել է կառավարության ղեկավարը փոխվարչապետերին։

Share This