Ինչպես ճիշտ եփել և ներկել Զատիկի ձվերը

 

 Սուրբ Զատիկի տոնին սեղանի գլխավոր զարդը ձուն է: Այն խորհրդանշում է վերածնունդ, նոր կյանք, Հիսուս Քրիստոսի հարությունը:

Այն եփելու և ներկելու մի շարք միջոցներ կան:

Որպեսզի ձուն մնա պինդ և վառ գույն ունենա՝

Նախքան եփելը պետք է մանրակրկիտ լվանալ աղով (կամ քացախով) լի ջրում: Այդ դեպքում ձվի կեղևը կլինի պինդ և կպահպանի գույնը:

Որպեսզի ձուն եփելու ժամանակ չճաքի՝

Անհրաժեշտ է առնվազն 1 ժամ պահել սենյակային ջերմաստիճանում, ապա եփել մարմանդ կրակի վրա:

Հարթ և կայուն գույնը պահելու համար՝

Անհրաժեշտ է 1 թեյի գդալ աղ և քացախ ավելացնել ջրի մեջ, սակայն քացախը պետք չէ չարաշահել: Եփելուց հետո անհրաժեշտ է դեռևս տաք ձվերը դնել սառը ջրի մեջ, ապա թողնել ինքնուրույն սառչի և փայլի համար կարագ քսել:

Ներկելու համար՝

Նախընտրելի է բնական նյութեր ընտրել՝ սոխի կճեպ, ծառի ճյուղեր, տերևներ և այլն:

Սոխի կեղևը թերևս ամենատարածված բնական միջոցն է, որի շնորհիվ ձուն կարմրադարչնագույն կամ բաց դեղին գույն է ստանում:

1(24)

Կապույտ գույն կհաղորդի կիտրոնի հյութը:

hv30

Մանուշակագույն երանգ ստանալու համար անհրաժեշտ է արոնիայի հյութ: Վարդագույն երանգ ստանալու համար՝ լոռամիրգ, ազնվամորի:

2-8a797fbc

Share This