Բաքվից հայտարարել են, թե իրենք «տալու բան չունեն» Հայաստանին

Ադրբեջանից մանրամասներ են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումների մասին։

Բաքվից հայտարարել են, թե Հայաստանն իբր իր տարածքում «օկուպացրել է ադրբեջանական 4 գյուղ», և որ դրանց վերադարձը Ադրբեջանին «անվիճելի է»։

Բաքվից նաև հայտարարել են, թե իրենք «տալու բան չունեն» Հայաստանին՝ նշելով, թե ՀՀ կառավարության հայտարարություններն առ այն, որ 31 հայկական գյուղ է գտնվում Ադրբեջանի օկուպացիայի տակ, «անհիմն է»։

Հիշեցնենք՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովները մինչև օրս անցկացրել են արդեն 7 հանդիպում:

Share This