Տարածվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է «Իսկանդեր» հրթիռային համակարգի գործողությունը ուկրաինական զենիթահրթիռային համակարգի դեմ։
Հայտնի դարձած նոր տվյալներով, խոցվել է «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ավտոշարասյուն: Դա հաստատել են նաեւ ուկրաինացի և միջազգային փորձագետները:
Patriot համալիրի M901 հրթիռների շարասյունը և հակաօդային պաշտպանության հրթիռային ուղեկցորդ մեքենաների ջախջախումը նկարահանվել են Պոկրովսկից 13 կմ դեպի արևմուտք մայրուղու մոտ՝ Ուդաչնոե գյուղի և Սերգեևկա գյուղի միջև։ Հարվածի վայրն առաջնագծից մոտավորապես 50 կմ հեռավորության վրա է:
Չնայած նախապես խոսվում էր, որ ոչնչացվել է С-300 համակարգը, ուկրաինացի, ռուս և արևմտյան վերլուծաբանները MAN KAT1 8×8 բեռնատարների խցիկները ճանաչել են որպես Patriot կայանների բազա։
Դա հաստատեցին նաև ուկրաինացի ռազմական փորձագետները։ Նրանք պնդում են, որ ռուսական ավիացիայի դեմ պայքարելու համար ՀՕՊ համակարգերը ստիպված են շարժվել դեպի առաջնագծին մոտ, ինչի պատճառով էլ ընկնում են հարվածի տակ։
