Ռուսական զորքերն ավելի ու ավելի շատ տարածքներ են գրավում. The Guardian
Guardian-ի լրագրող Լյուկ Հարդինգը զրուցել է ուկրաինացի զինվորների հետ, ովքեր նրան ասել են, որ ինչ էլ որ անեն, ռուսական բանակը առաջ է գնում։
«Անցած ամառ ուկրաինական անհաջող հակահարձակումից հետո Մոսկվան շարժվեց»,- գրում է հոդվածի հեղինակը։
Ռուսական զորքերը գյուղ առ գյուղ ավելի ու ավելի շատ տարածքներ են գրավում։
«Ռուսներն ամեն ինչից ավելին ունեն։ Տանկեր, հրետանի, մարդկային ռեսուրսներ և ինքնաթիռներ,- լրագրողին ասել է ուկրաինական հրամանատարներից մեկը,- մենք շատ ավելի քիչ ունենք։ Եվ նրանք երկար էին պատրաստվում այս պատերազմին։ Ցավոք, մենք դա չարեցինք: Մենք կարող ենք գոյատևել միայն այն դեպքում, եթե Արևմուտքը ներխուժի և մեզ ավելի շատ զենք տա»:
