Ազգադավ իշխանությունները պետք է օր առաջ հեռանան. «Միասին» շարժման մասնակիցները Գյումրիում էին
Ինչպես հայտնում է AmbionNews-ը
Գյումրիի թատերական հրապարակում տեղի է ունեցել «Միասին» հասարակական-քաղաքական շարժման հանրահավաքը։Շարժումը Հայաստանի բոլոր մարզերով շրջելու է։
Հանրահավաքի օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին Հայաստանի արտաքին հարաբերություններին և գործող իշխանությունների հեռացմանը։
Շարժման անդամները մանրամասն ներկայացրել են իրավիճակը, առաջարկել իրենց պատկերացրած լուծումները և շեշտել, որ այս ազգադավ իշխանությունները իշխանությունները պետք է օր առաջ հեռանան։
Ակցիային մասնակցում էին նաև գյումրեցի մտավորականներ, հասարակական գործիչներ, երկրի վիճակով մտահոգ քաղաքացիներ։
Շարժման անդամներն ասում են մենք հասել ենք մի կետի, որը մեզ տանում է մի տեղ, որտեղից ելքի ոչ մի տեսական հնարավորություն չկա, եթե շարունակենք հանդուրժել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։Նրանց խոսքով`հողը փախչում է ոտքերիս տակից, այստեղ է, որ հայ ժողովուրդը պիտի իրեն հավաքի և կամք ցույց տա։
Միասին շարժման մասնակիցները հավատում են, որ հնարավոր է ազատվել այս իշխանություններից, բայց դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է համախմբում, որովհետև այսօր ազգին պառակտել ու բաժանել են։
