Վաղը Գյումրի կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարը

Ըստ մամուլի տեղեկության՝ վաղը Գյումրի կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրան առավոտյան կդիմավորեն «Շիրակ» օդանավակայանում։ Իսկ թե ո՞րն է այցի բուն նպատակը, Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաները չգիտեն, ըստ երևույթին՝ ամենայն հավանականությամբ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան այցելում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ կապված որոշակի հարցեր քննարկելու։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )