Արթուր Գևորգյան. Արցախում գարունը եկավ առանց արցախցու։ Սա հայի ամենամեծ ամոթն է

«Ամեն ինչ տեղի է ունենալու մեր համառության, պայքարելու ունակության, նեռվերի, կյանքի գնով»,-հայտարարեց «Միասին» շարժման անդամ Արթուր Գևորգյանը՝ ելույթ ունենալով Գյումրի քաղաքի Թատերական հրապարակում հրավիրած հանրահավաքում։

Նա ընդգծեց՝ իշխանափոխության հարցում արագ արդյունքների սպասել պետք չէ, այդ պատճառով պետք է զինվել համբերությամբ։

«Այդ պահը գալու է, և շատ կարևոր է, թե դրա մեջ մենք ինչքան լումա ունենք։ Մենք շատացել ենք ու շատանում ենք։ Նիկոլը Հայաստանում ունի 7 տոկոս լեգիտիմություն, թիվը չի աճել, այն նվազել է»,-ասաց նա։

Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանի օրոք մարդիկ լքեցին արցախում իրենց տները, արդեն վեց ամիս այստեղ են, բայց չեն ինտեգրվում։

«Արցախում գարունը եկավ առանց արցախցու։ Սա հայի ամենամեծ ամոթն է»,-ասաց նա։

Share This