Մահացել է Dragon Ball-ի հեղինակ Ակիրա Տորիյաման

68 տարեկան հասակում մահացել է ճապոնական մանգայի նկարիչ Ակիրա Տորիյաման՝ աշխարհահռչակ Dragon Ball և Dr Slump անիմե ֆրանշիզայի հեղինակը։

«Մենք խորապես վշտացած ենք նրա մահվան անսպասելի լուրից: Ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել նրա մեծ ձեռքբերումներին, մեր երախտագիտությունը հայտնել նրան և մեր անկեղծ ցավակցությունը հայտնել նրա ընտանիքին», – ասել է հրատարակիչը մամուլի հաղորդագրության մեջ։

Ակիրա Տորիյաման ծնվել է Նագոյայում (կենտրոնական Ճապոնիա)՝ 1955 թվականին, և առավել հայտնի է 1984 թվականին թողարկած իր Dragon Ball մանգայով, որը պատմում է մարտարվեստի առաջամարտիկ Սոն Գոկուի մանկության և արկածների մասին: Այն հիմնված է 16-րդ դարի չինական «Ճանապարհորդություն դեպի արևմուտք» վեպի վրա:

Share This