Թուրքիայի ԱԳ նախարարը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն կողմերն ընդգծել են, որ երկու երկրների հարաբերություններում ձեռք բերված առաջընթացը որոշիչ կլինի Հարավային Կովկասի համար։
