«Սասնա ծռեր» կուսակցությունը օգնության կարիք ունի։ Կուսակցությունը «Թելսել» վճարային տերմինալների վրա տեղադրել է կուսակցության տարբերանշանը, որով կարող են քաղաքացիները գումարներ փոխանցել կուսակցությանը։ «Մենք ֆինանսավորվում ենք ժողովրդից»,- ասվում է կուսակցության գովազդային հոլովակում։
Մենք կապվեցինք «Թելսել» ընկերության հետ՝ օպերատորին հարցնելով, թե բոլո՞ր կուսակցությունները կարող են նման կերպ գումարներ հավաքել իրենց տերմինալների միջոցով, թե՞ «Սասնա ծռերի» հետ ինչ-որ հատուկ համագործակցություն է, պատասխանեց, որ պետք է ընկերությանը ներկայացնել համապատասխան կազմակերպության անունն ու գործունեության բովանդակությունը, վերջիններս կքննարկեն պայմանները, ինչից հետո նոր պարզ կդառնա՝ համագործակցությունը հնարավո՞ր է, թե՞ ոչ։

