Aeroflot Open 2024. Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, Մանուէլ Պետրոսյանը` 7-րդ

Ավարտվեց Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հաղթող դարձավ իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբայը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Միակ պարտությունը նա կրել է հայ միջազգային վարպետ Արսեն Դավթյանից: Մրցաշարում մրցանակային էին 1-15-րդ տեղերը:

Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 6.5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Հայկը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Մանուէլ Պետրոսյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

Սամվել Տեր-Սահակյանը նույնպես վաստակեց 6 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Մեր պատանի շախմատիստներ Էրիկ Հակոբյանը և Էրիկ Գասպարյանը մրցաշարի շրջանակներում լրացրեցին միջազգային վարպետի նորմա:

Բոլոր հայ շախմատիստների արդյունքները՝

ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 6.5 միավոր

ՄԳ Մանուէլ Պետրոսյան՝ 6 միավոր

ՄԳ Սամվել Տեր-Սահակյան՝ 6 միավոր

ՄԳ Մամիկոն Ղարիբյան՝ 5.5 միավոր

ՄԳ Էմին Օհանյան՝ 5 միավոր

ՖՎ Էրիկ Հակոբյան՝ 4.5 միավոր

ՖՎ Էրիկ Գասպարյան՝ 4.5 միավոր

ՄՎ Արսեն Դավթյան՝ 4.5 միավոր

ՄԳ Հովիկ Հայրապետյան՝ 4 միավոր

ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 4 միավոր

ՄՎ Ստեֆան Պոգոսյան՝ 4 միավոր

ՖՎ Ալեքս Սահակյան՝ 4 միավոր

ՖՎ Բենիկ Ագասարով՝ 3.5 միավոր

ՄՎ Վահե Դանիելյան՝ 3 միավոր

Share This