Երեւանում հակաեկեղեցական շուրջօրյա հավաքներն արգելվեցին

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ արգելվել է «ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս-համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» ՀԿ-ի նախագահ, «Վարդանանք» ազգային շարժման համակարգող Թոնի Դովլաթյանի կողմից` 2024 թվականի մարտի 8-27-ն Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքների անցկացումը: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ ՀԱՅԿ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն ու ատելություն տարածող Անդրանիկ (Թոնի) Դովլաթյանը նախորդ անգամ՝ փետրվարի 24-ին, իրազեկել էր նույն վայրում հանրահավաք անցկացնելու մասին, ինչը Երեւանի քաղաքապետարանը թույլատրել էր: Սակայն, այս անգամ, կարծես թե, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հասկացավ, որ հակաեկեղեցական «նույն գետը երկու անգամ մտնելը»՝ կարող էր ունենալ իր հետագա պաշտոնավարման համար չնախատեսված բացասական հետեւանքներ:
Share This