Սննդամթերքի որ տեսակներն են առավել հաճախ դառնում թունավորման պատճառ
Իսպանացի սննդաբան Մարիա Մերինոն նշել է սննդամթերքի այն տեսակները, որոնք առավել հաճախ են դառնում թունավորման պատճառ: Երբեմն թունավորումները պայմանավորված են լինում մթերքի ախտահարմամբ, իսկ երբեմն էլ դրա մակերևույթին գտնվող մանրէներով:
Փորձագետի խոսքով՝ թունավորումներից խուսափելու համար հարկավոր է շատ զգոն լինել ձվի գործածության դեպքում: Ձուն հարկավոր է միշտ պահել սառնարանում և երբեք չի կարելի լվանալ գործածությունից առաջ: Բանն այն է, որ ձվի կեղևը պատված է լինում հատուկ պաշտպանիչ նյութով, իսկ լվանալու դեպքում այն մասամբ լվացվում է, ինչը բարձրացնում է ախտահարման հավանականությունը:
Վտանգավոր կարող են լինել նաև պանիր ու հավկիթ պարունակող ուտեստները: Նման ուտեստների սիրահարներին մասնագետը խորհուրդ է տալիս պահել մթերքը ոչ շատ երկար և ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Սննդաբանն անդրադարձել է նաև ձկներին ու ծովամթերքին՝ խորհուրդ տալով գնել դրանք միայն վստահելի մատակարարից: Նույն վերաբերում է նաև թռչնամսին, որը հարկավոր է նաև ջերմային մշակման ենթարկել: Բանն այն է որ, հավի միսը հաճախ է ախտահարված լինում ստաֆիլակոկով ու սալմոնելայով, որից խուսափելու համար հարկավոր է այն բավական երկար ջերմային մշակման ենթարկել:
Երբեմն մարդկանց մոտ տհաճ զգացողություններ են ի հայտ գալիս նաև մրգերի ու բանջարեղենի գործածությունից հետո, ինչն առավել հաճախ պայմանավորված է լինում վատ լվացված մթերքի գործածությամբ: Սա է պատճառը, որ իսպանացի սննդաբանը հորդորում է լավ լվանալ մրգերն ու բանջարեղենը, իսկ դրանց ախտահարման համար օգտագործել կիտրոնի հյութ, գրում է La Vanguardia պարբերականը:
