Ռուսական բանակը Չասով Յար տանող ճանապարհին գրոհում է Իվանովսկոյե և Բոգդանովկա. կատաղի մարտեր են ընթանում (MAP)
03/04/2024 – 7:02
Ուկրաինական կողմը հայտնում է, որ ռուսական բանակը Չասով Յար տանող ճանապարհին գրոհում է Իվանովսկոյեն և Բոգդանովկան. կատաղի մարտեր են ընթանում։
«Բախմուտի ուղղությամբ ռուսները շարունակում են հարձակումները Իվանովսկոյե և Բոգդանովկա բնակավայրի վրա։ Իվանովսկոյե, քաղաքի սահմաններում արդեն ծանր մարտեր են ընթանում: Ռուսաստանի զինված ուժերը ձգտում են նաև հարձակվել Բոգդանովկա գյուղի վրա, որը գտնվում է Չասով Յար քաղաքից մի փոքր հյուսիս։ Այնտեղ են տեղափոխվում օդադեսանտային ստորաբաժանումներ, մոտոհրաձգային գնդեր, բանակի մարտական ռեզերվներ»,- ասել է Ուկրաինայի զինված ուժերի արեւելյան խմբավորման խոսնակ Ի.Եվլաշը։
Ուկրաինական վերլուծական ռեսուրսները ճանաչում են ռուսական բանակի վերահսկողությունը Իվանովսկոյի մոտավորապես կեսի վրա։ Մնացածը գտնվում է «գորշ» գոտում։
Իվանովսկոյեն և Բոգդանովկան փաստացի Չասով Յարի համար արվարձաններ են, եւ այս բնականայրերի գրավման դեպքում ռուսական ուժերը գործնականում կհայտնվեն այդ կարեւոր քաղաքի սահմամագծում:
