Վերջապես խոսեց․ Նաիրի Հունանյանը մերկացրել է Քոչարյանին. գաղտնի տեղեկություն համացանցում, նրա կյանքին սրանից հետո վտանգ է սպառնում. պարզվում է այդ օրը…

 

Հենց այդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ բոլոր ժամանակներում գրանցված ամենադաժան ոճիրը, այդ օրը գլխատվեց ՀՀ քաղաքական էլիտան․․․

6 ոճրագործի հաջողվեց ներթափանցել Ազգային ժողովի շենք. նրանց գլխավորում էր Նաիրի Հունանյանը․․․

ԱԺ-ում ակնհայտորեն, բացի ոճրագործներից, ներկա էին նաև հանցագործներին աջակցող ուժեր, որոնց անմիջական մասնակցությամբ էլ տեղի ունեցավ ոճիրը․․․

Հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը․․․

պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ և նախարարներ․․․

Այդ տարիներին երկրի ղեկավարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, Ազգային անվտանգության նախարարը ներկայիս գործող նախագահ Սերժ Սարգսյանն էր, ով նախագահի աշխատակազմի ղեկավարի և անվտանգության նախարարի պաշտոնից ազատվում է հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո․․․

Մեկ տարի անց Սերժ Սարգսյանը նշանակվում է ՀՀ պաշտպանության նախարար, երբ դեռ նույնիսկ ավարտին էլ չէր հասցվել հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը․․․

Հոկտեմբերի 27-ին՝ ոճրագործությունից հետո, Նաիրի Հունանյանը բարձրաձայնում էր իր պայմանները՝ ասելով. «Քոչարյան Ռոբերտը թող գա, նախագահը, էս ազգի ճակատագիրը որոշենք․․․

Գալիս ա ստեղ, ոչ մեկ իրա անձին վտանգ չի սպառնում, գա ստեղ, միասնաբար որոշենք երկրի ապագան։ Կամ թեկուզ թող սկզբից Ալիկը գա»․․․

Դեպքի մասին խոսելով՝ այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Մի բան է, որ պարզվի, սա այլ պետությունների հետախուզական հատուկ ծառայությունների գործն էր․․․

իհարկե, պատասխանատվությունը պետք է կրի մեր անվտանգության նախարարությունը, որը պետք է կանխեր, իր գործիքներով պետք է իրազեկ լիներ նման հնարավոր քայլերի վերաբերյալ․․․

Եթե պարզվի, որ դա Հայաստանում ձևավորված ինչ-որ կազմակերպված ուժ էր, ապա և՛ ազգային անվանգությունը, և՛ ներքին գործերը պետք է պատասխանատվություն կրեն․․․

Եթե պարզվի, որ սա ընդամենը մի խումբ մարդիկ են՝ իրար հետ կապված ընտանեկան կապերով, մանկական ընկերությամբ, որոնց հրահրել է ինչ-որ մեկը, ուրեմն սա մեկ ուրիշ իրավիճակ է․․․

Կարելի է ամեն ինչին կասկածով նայել։ Ես էլ ունեմ մի շարք հարցերի վերաբերյալ իմ կասկածները, բայց կան փաստեր. ահաբեկչությունը կոնկրետ կատարող անձինք ձերբակալված են, և կա մի շրջանակ,

որոնք մասնակցել են, օգնել են, և չբացահայտել այս գործն ուղղակի հնարավոր չէ, ուղղակի ես չեմ տեսնում, թե ինչպես չպետք է բացահայտվի այդ գործը, քանի որ մարդիկ ձերբակալված են, քանի որ ապացույցները կան, ամեն ինչ բաց էր արված», – ասված էր Ռոբերտ Քոչարյանի խոսքում․․․

Դատավարությունն ավարտվեց 2003 թվականին. այն տևեց մոտ չորս տարի, սակայն այդպես էլ շատերի կողմից հնչեցված հարցերը պատասխաններ չստացան․․․

Վեցհոգանոց հանցախումբն ահաբեկչությունից հետո հանձնվել էր իրավապահ մարմիններին և հետագայում դատապարտվել ազատազրկման․․․ Դատավարության ընթացքում Նաիրի Հունանյանը հայտարարեց որ․․․

Դատավարության ընթացքում Նաիրի Հունանյանը հայտարարում էր, որ տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հասցեագրված իր գրությունները տեղ չեն հասնում:

Սակայն դատերից մեկի ժամանակ հրապարակվում է Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որում Հունանյանը գրել էր.

«Սկսվել է ամենավտանգավոր փուլը, և ձեզ առաջարկում եմ մեղադրանք առաջադրելիս նկատի ունենալ, որ մեղադրանքի ծավալը չբխի այս կամ այն նյութերից և նախկինի նման ակնհայտ կեղծ չլինի: Ապա վերջում կարող է դուրս գալ, որ դուք ձեզ եք մեղադրանք առաջադրել:

Ձեր իշխանությունը հիմնվել է երկու բաղկացուցիչ մասերի վրա: Մի կողմից՝ դուք ժողովրդի առջև եղել եք իմ և մյուսների երաշխավորը, մյուս կողմից՝ ունեցել եք իմ պաշտպանությունն ու աջակցությունը։ Իմ առջև քայլը ձերն է, իմ քայլը կախված կլինի ձեզանից և, անշուշտ, համարժեք: Հիշե՛ք ժողովրդական խոսքը՝ ինչ որ ցանես, այն էլ կհնձես»:

Հունանյանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Ալեքսան Հարությունյանին որպես վկա հարցաքննելու, կրկնակի փորձաքննություններ անցկացնելու մասին (մասնավորապես՝ Կարեն Դեմիրճյանի եւ Արմենակ Արմենակյանի սպանությունների առնչությամբ) միջնորդություններ:

Հոկտեմբերի 27-ի գործի քննության հսկողությունը հանձնարարված էր Գագիկ Ջհանգիրյանին, ով այդ ժամանակ զինվորական դատախազն էր:

Հունանյանի ու մյուսների գործից կար անջատված մաս, որը վերաբերում էր պատվիրատուներին, սակայն այդ մասը կարճվում է:

Դատավարությունից հետո խիստ կասկածելի հանգամանքներում մահանում են գործով մի շարք վկաներ։

2000թ. մեկուսարանում անհայտ պայմաններում մահանում է հանցախմբին զենք վաճառած Նորայր Եղիազարյանը:

2004-ին սավանով կախվելու միջոցով ինքնասպան է լինում Վռամ Գալստյանը, ով հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր, և ով դեռ դատավարությունների ընթացքում պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում և «ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի»:

Մայիսի 15-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից հանկարծամահ է լինում 1999թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2014-ին:

2002-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա 36-ամյա Տիգրան Նաղդալյանը: Չնայած նրա սպանության համար մեղադրվեց և դատապարտվեց սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, սակայն մինչ օրս շատերը պնդում են, որ Նաղդալյանը սպանվեց որպես Հոկտեմբերի 27-ի վկա:

2004-ին ավտովթարից մահացավ մեկ այլ առանցքային վկա՝ ԱԺ պատգամավոր 47-ամյա Մուշեղ Մովսիսյանը, նույն տարում ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր:

Իսկ Հոկտեմբերի 27-ից 2 ամիս անց Աժ-ում գտնված և վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերած բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը և բժկուհի Նելլի Տոնոյանը մեկնում են Միացյալ Նահանգներ, այն դեպքում, երբ նրանք ամենակարևոր վկաներից են համարվում:

Ոճրից արդեն 13 տարի է անցել։ Սակայն նույնիսկ այսքան տարի անց Հոկտեմբերի 27-ի դեպքերը բացահայտված չեն:

Ակնհայտ է, որ այժմ բանտում իրենց պատիժը կրում են այն անձինք, ովքեր միայն պատվեր կատարողներ են, իսկ պատվիրատուների կազմն այդպես էլ մնում է անպատիժ, որոնց անունները կմնան չբացահայտված:

Դա է փաստում այն, որ դեպքերից 13 տարի հետո նույնիսկ բանտում գտնվողների կողմից որևէ անուն չի բարձրաձայնվում: / Ազատուհի Արասխանյան /

Під час судового розгляду Наїрі Гунанян заявив, що його писання, адресовані різним чиновникам, включаючи президента Роберта Кочаряна, були поза місцем.

Однак під час одного з випробувань Роберту Кочаряну було надіслано лист, в якому Гунанян написав:

«Найнебезпечніша фаза розпочалася, і я пропоную вам, роблячи заряд, пам’ятайте, що об’єм заряду не випливає з одного або декількох матеріалів і не такий очевидний, як це було раніше. Тоді зрештою може виявитися, що ти заряджаєш себе.

Ваша потужність базується на двох компонентах. З одного боку, ти був гарантом мене та інших перед людьми, а з іншого – ти мав мою захист та підтримку. Крок перед мною – ваш, мій крок буде залежати від вас, і звичайно рівнозначний. Запам’ятайте слово народу, що б ви не посіяли, ви пожинете. “

Гунанян також подав численні клопотання про допит Роберта Кочаряна, Сержа Саргсяна та Алексана Арутюняна як свідків про проведення подвійних допитів (зокрема, щодо вбивств Карен Демірчян та Арменака Арменакяна).

Нагляд за справою 27 жовтня був покладений на Гагіка Джангіряна, який тоді був військовим прокурором.

Була відключена частина справи Гунаняна та інших щодо клієнтів, але ця частина була розрізана.

Після судового розгляду низка свідків справи вмирають за вкрай підозрілих обставин.

2000 р. Норайр Єгіазарян, який продавав банду зброю, помирає у невідомих умовах.

Врам Гальстян, який був дядьком лідера банди Найрі Гунаняна, покінчив життя самогубством у 2004 році, повісивши на аркуш. :

15 травня в пенітенціарному закладі Нубарашен помер від серцевого нападу в 1999 році. Гамлет Степанян, засуджений до 14 років ув’язнення по справі про тероризм 27 жовтня. Його термін покарання закінчився у 2014 році.

У 2002 році біля вхідних дверей свого будинку голова Ради громадського телебачення був вбитий 36-річним Тіграном Нагдаляном, 36-річним. Хоча брат його Армена Саргсяна, Вазген Саргсян, був звинувачений і засуджений за його вбивство, багато хто все ще наполягає на тому, що Нагдаляна було вбито як свідка 27 жовтня.

Ще один ключовий свідок загинув в автокатастрофі у 2004 році, Мушег Мовсісян, 47-річний депутат. Того ж року 45-річний працівник відділу рекордів Парламенту Хасмік Абрагамян був повішений у будівлі Національної Асамблеї, який також був у списку свідків справи.

А через два місяці 27 жовтня дві медсестри Рози Ованн

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )