Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Առկա տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները դիտվել են Սումատրա կղզում գտնվող Բենգկուլու քաղաքից 224 կմ հեռավորության վրա։ Տարերային աղետի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Նաև ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Աթլետիկին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
Կատալոնական ակումբը 27 խաղից հետո 58 միավորով 3-րդ տեղում է և 1 միավորով է զիջում 2-րդ տեղում գտնվող «Ժիրոնային»։
«Աթլետիկը» 27 խաղից հետո 50 միավորով 5-րդ տեղում է։
