Մարտի 8-ի յուրօրինակ նվերներ՝ հայկական բրենդներից
Կանանց միջազգային տոնի նախօրեին մենք ձեզ համար պատրաստել ենք ոչ տրիվիալ նվերների ընտրանի, որը կուրախացնի ձեր սիրելիներին:
Նորաոճ նկար՝ STATIC-ից
Բրենդի երիտասարդ նկարչուհի-հիմնադիրն իր ուժերը փորձում է հյուսվածքային նկարների ժանրում, որն իսկական գտածո կլինի մինիմալիստական եւ ոճային ինտերիերի սիրահարների համար:
Չոր օծանելիք Hoja-ից
Ապրանքանիշը ներկայացնում է մաշկի խնամքի տարբեր միջոցներ: Ամեն ինչ՝ սկսած յուղերից եւ օճառներից մինչեւ օծանելիք եւ շուրթերի բալզամ, պատրաստված է բնական բաղադրիչներից՝ հիպոալերգենային բուրմունքների հավելումներով:
Բնական տերեւներով դիզայներական զարդեր ՝ Copper Right-ից
