Զավեն Բոյաջյանն ավարտել է Քեն Քիզիի՝ <<Թռիչք կկվաբնի վրայով>> վեպի թարգմանությունը
Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երկամսյա ուշացումով վերջապես ԱՎԱՐՏԵՑԻ Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» վեպի թարգմանությունը, որը տարվա մեծ մասը կլանեց:
Էս ընթացքում վերահամոզվեցի. ամեն ինչ հնարավոր է թարգմանել հայերեն, մեր լեզվի հնարավորություններն իրոք ֆանտաստիկ են: Գիրքը թարգմանելու չափ հանգամանորեն ընթերցելիս նաև վերանայեցի կարծիքս Քիզիի ու նրա վեպի մասին (փաստորեն, թարգմանելը շատ օգտակար բան է, եթե էդքան տանջալի չլինի). Քիզին գրել է ամերիկյան գրականության ամենակարևոր (ու ամենատաղանդավոր) վեպերից մեկը:
Դե, էլ չասեմ, թե ինչքան եմ չարչարվել, որ լավ լինի հայերեն: Գոհ եմ ոչ էնքան գործն ավարտելու, ինչքան գիրքը հայերեն ունենալու համար:
Մի գլուխ երազում էի օր առաջ թարգմանությունն ավարտելու մասին, բայց շատ տխրեցի, որ գիրքն ավարտվեց. ինձ մենակ թողեց»:

