Այս հողի վրա կբնավորվեր ճարահատ, բայց զարմանալի պինդ ու աշխատասեր մի ժողովուրդ:

Այս հողի վրա կբնավորվեր ճարահատ, բայց զարմանալի պինդ ու աշխատասեր մի ժողովուրդ: Այս հողն, այո, մարդու չնման – մարդու չհավան կնկա նման ուզվորին չէր տրվի: Սա բազմակողմանիորեն ու հանգամանալի մի լա՛վ պիտի մշակվեր: Աշխարհն էլ առա՜տ, ընտրության հնարավորությունը մե՜ծ, ո՞վ գլուխ կդներ էդ սև տրճեի հետ: Զարմանալի պինդ ու համբերատար տղամարդկանց ցեղ էր պետք, որ սեփական ճակատագրի հետ քյալլա տալով էդ սև տրճեից բազմաբեղուն ծննդկան շիներ և, որ իրենց նման պինդ ու հաստատուն սերունդներ տային աշխարհին. մենք՝ մենք ենք, խոսեք, տեսնենք՝ դու՞ք ովքեր եք:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )