Ինչ բարդությունների պատճառ կարող է դառնալ կարմրուկը
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, հարուցիչը Մորբիլի վիրուսն է: Հիվանդությունը սովորաբար սկսվում է կոնյուկտիվիտով, տենդով, հազով, ռինիտով, կոկորդի ցավով, հետո միանում է տարածուն բծավոր ցանը:
Վարակելիությունը` 99%-100%:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է` ցանի առաջանալուց 4 օր առաջ և ցանավորումից 4 օր հետո:
Գաղտնի շրջանի միջին տևողությունը 9-11 օր է, առավելագույնը` 21 օր:
Կարմրուկը կարող է բավական լուրջ բարդություններ առաջացնել, որոնց շարքին են դասվում․
- միջին ականջի բորբոքումը,
- թոքաբորբը,
- մենինգիտը,
- էնցեֆալիտը․
- ենթասուր սկլերոտիկ պանէնցեֆալիտը,
- իմունային հիշողության կորուստը։
ՀՀ ԱՆ-ն նախազգուշացնում է, որ կարմրուկով հիվանդ մեկ մարդը կարող է վարակել 10 չպատվաստվածից 9-ին։ Վարակումը կանխարգելելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։
