Ռիգայում պղծել են ազատամարտիկների հուշարձանը
Անհայտ անձը Ռիգան ֆաշիստներից ազատագրած զինվորների հուշարձանին «զավթիչներ» բառն է գրել, Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնում է BNS գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռիգայի քաղաքային իշխանությունները դիմել են ոստիկանություն՝ ուրիշի գույքին վնաս հասցնելու հայցով: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի մանրամասները:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ավագ մասնագետ Սիմոն Գրավիտը, մասնավորապես, նշել է, որ խախտման մասին կոնկրետ տեղեկություններ չունեն, սակայն ստացել են բողոքը և կզբաղվեն հանգամանքների պարզաբանմամբ:
