Ամերիկացի զինվորականներն Իրաքից տեղափոխվում են Սիրիա
Ամերիկացի զինվորականները սկսել են Իրաքից ժամանել սիրիական Դեյր էզ-Զոր նահանգ, Корреспондент-ի փոխանցմամբ՝ գրում է The Washington Post-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկյան զինուժը տեղակայվում է Սիրիայում՝ կանխելու Իսլամական պետության զինյալների կողմից նավթային օբյեկտներին տիրանալու փորձերը: Ծրագիրը ենթադրում է մի քանի հարյուր ամերիկացի զինծառայողների վերադարձ Սիրիա:
SANA-ն հայտնում է, որ ԱՄՆ զորքերը Սիրիայի տարածք են մտել ուղղաթիռների ուղեկցությամբ:
Նշենք, որ ուրբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է Դեյր էզ-Զորում տեղակայել լրացուցիչ ցամաքային ուժեր ԻՊ-ի զինյալներից նավթային օբյեկտները պաշտպանելու նպատակով:
