Դատարանը թույլատրել է Կոնգրեսին ստանալ Դոնալդ Թրամփի՝ ռուսական կապերի մասին հետաքննության արդյունքների գաղտնի մասը

Դատարանը թույլատրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուսական կապերի եւ ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության գործով իրականացված հետաքննության արդյունքների գաղտնի մասը։ Նշենք, որ այս գործով հետաքննությունը վարել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը։ Նշենք, որ գաղտնի մասի հանդեպ հասանելիություն ձեռք բերելու համար, դեմոկրատ կոնգրեսականները մի քանի ամիս պայքարել են ամերիկյան դատարաններում։ Ըստ դատարանի որոշման, հոկտեմբերի 30-ին, ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պարտավոր է այդ գաղտնի փաստաթղթերը տրամադրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )