Հայաստանի համար ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա. ՌԴ ԱԳ նախարար
![Հայաստանի համար ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա. ՌԴ ԱԳ նախարար](https://iravunk.com/timthumb.php?src=disc/15-02-24/1b9c57a305a2cebbaf7c928c7119918c.jpg&w=780)
«Հայաստանի համարվ ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա»: Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
«Մենք ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ում մնալը և լիարժեք խորհրդակցություններին վերադառնալը, կազմակերպությունում քննարկումները համապատասխանում են առաջին հերթին Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերին։ Օբյեկտիվորեն, մեր կարծիքով, ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից։ Ավելին, ՀԱՊԿ անդամ երկրները միշտ բաց են եղել և մնում են Երևանին օգնություն ցուցաբերելու համար։ Ժամանակին Հայաստանին առաջարկվել են ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, մասնագիտացված անձնակազմի պատրաստման, ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանային տարածքներ ուղարկելու միջոցառումներ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան ու կյանքի չկոչվեցին»,-ասել է Գալուզինը։