Ռուսական ուժերը բարձրացրել են Ռուսաստանի դրոշը Նովոմիխայլովկայի տարբեր հատվածներում

Ռուսական ուժերը բարձրացրել են Ռուսաստանի դրոշը Նովոմիխայլովկայի տարբեր հատվածներում:
Ռուսական բանակը ակտիվացրել է հարձակումն առանցքային նշանակություն ստացած Նովոմիխայլովկա բնակավայրի վրա։ Այս բնակավայրի գրավման դեպքում ռուսները կվերևահսկեն Ուգլեդարի ուղղությամբ ուկրաինական ուժերի կոմունիկացիաները, նաեւ դուրս կգավ հարավային ուղղությամբ ուկրաինական ուժերի խորը թիկունք:
Արևելյան ռազմական օկրուգի 155-րդ ծովային բրիգադի գրոհային խմբերը ճեղքել են Ուկրաինայի Զինված ուժերի պաշտպանության առաջին գծերը՝ վերահսկողության տակ վերցնելով Նովոմիխայլովկայի արևելյան հատվածը։
Ծովային հետեւակայինները բնակավայրի հյուսիսարեւելյան հատվածում բարձրացրել են Ռուսաստանի դրոշը:
«Ռուսները շարունակում են գրոհը Նովոմիխայլովկայի վրա՝ հարձակվելով զրահատեխնիկայի աջակցությամբ հարավ-արևելքից, արևելքից և հյուսիս-արևելքից: Նրանք ճեղքել են մինչև 1,3 կմ լայնությամբ մինչև 620 մ խորություն»,- գրում են ուկրաինական ռեսուրսները՝ 2 անգամ թերագնահատելով ռուսական ճեղքման խորությունը անցած օրերի ընթացքում:
Ուկրաինայի զինված ուժերը ձեռնարկել են մի շարք հակագրոհներ՝ փորձելով կասեցնել ռուսական ստորաբաժանումների առաջխաղացումը և վերականգնել կորցրած մի շարք դիրքեր։ Սակայն ռեզերվների պակասն իրեն զգացնել է տալիս:
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը ամփոփել է, որ Մարինսկի ուղղությամբ ռուսական բանակը օրվա ընթացքում 22 հարձակում է իրականացրել Պոբեդայի, Նովոմիխայլովկայի, Գեորգիևկայի և Կրասնոգորովկայի շրջաններում։

Share This