Ես դեմ եմ բոլոր տեսակի թանկացումներին, ազդում են միջին և միջինից ցածր կենսամակարդակ ունեցող մեր հայրենակիցների վրա

ՀՀ դատախազի նախկին տեղակալն իր ՖԲ էջում գրում է.

Կարծիք է… ”չսպանեք” ինձ…
Հարց… Արդյոք դեմ եմ հասարակական տրանպորտի թանկացմանը…
Ես դեմ եմ… բոլոր տեսակի թանկացումներին… անխտիր բոլոր թանկացումներն ազդում են միջին և միջինից ցածր կենսամակարդակ ունեցող մեր հայրենակիցների վրա… ովքեր առանց այդ էլ գտնվում են սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում…
Պետք չէ այլմոլորակային լինել այս ամենը հասկանալու համար…
Ամեն մի նոր թանկացում, մարդկանց մոտ առաջացնում է մեծ հիասթափություն և սթրես… նրանք ամեն օր բախվում են անլուծելի սոցիալական դժվարություններին, որն անշուշտ, հուսահատության և անվստահության, ինչու չէ նաև դժգոհության և ընդվզման պատճառ կարող է դառնալ…
Այո, պետությունը կառուցում են հարկերի, տուրքերի և այլ վճարների միջոցով… և պարկեշտ հարկատուն իր երկիրը շենացնող թիվ մեկ պատասխանատուն է… բայց այդ հարկերը պետք է լինեն խելամիտ… ընկալելի և հավասարակշռած…
Հ.Գ. Ես համոզված եմ… իսկ իմ համոզմունքը գալիս է իրավունքի նկատմամբ ունեցած իմ ընկալումից և հարգանքից, որ Երևանի քաղաքապետարանն ինքնակառավարումն իրականացնելիս և որոշումներ ընդունելիս չպետք է սթրեսի և կաթվածի ենթարկի մեր համաքաղաքացիներին և մարզերից Երևանում գտնվող հայրենակիցներին, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից… այլ պետք է մինչ հնարավոր թանկացում նախաձեռելը… պատշաճ հանրային քննարկումներ նախաձեռնի և ճշգրիտ հիմնավորի՝ որն է թանկացման պատճառը կամ նպատակը…
Եթե դա արվում է ինքնանպատակ, բացառապես համայնքի բյուջեն փող ”լցնելու” նպատակով, դա անընդունելի է… իսկ եթե բարձրացումն էապես փոխելու է տրանպորային ծառայությունների որակը, ապա այդ ծրագիրը պետք է ոչ թե հապճեպ, կիսաթաքուն ”մատուցել” հասարակությանը… այլ խիստ անհրաժեշտ է տարբեր հանրային քննարկումներով և լրատվական միջոցներով պարզաբանել այդ մասին… թե չէ ստացվում է՝ ”օդից ընկած” նոր թանկացում…
Ու երբ խոսում ենք եվրոպական չափանիշներից, խնդրում եմ հաշվի առնենք մեկ կարևոր հանգամանք… միայն մեկ հանգամանք… Եվրոպացի միջին օղակում աշխատողի աշխատավարձի չափը… ով կարող է թե պատշաճ սնվել և թե օգտվել որակյալ ծառայություններից, այդ թվում՝ կոմֆորտ և ժամանակակից հասարակական տրանսպորտային միջոցներից…

Share This