<<Կոճակով ավելի լավ էր>>. Թրամփը քննադատել է iPhone-ի նոր մոդելների դիզայնը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է iPhone սմարթֆոնի նոր մոդելների դիզայնը: Twitter-ում իր գրառումը Թրամփն ուղղել է Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկին:
ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, որ Home կոճակով iPhone-ի հին մոդելներն ավելի հարմար էին:
«Թիմին. iPhone-ի կոճակն ավելի լավն էր, քան «սուայփը» (էկրանին մատը սահեցնելով՝ տեքստ հավաքելը և այլ գործողություններ-Tert.am)»,- գրել է Թրամփը:
Անցյալ տարվա մայիսին հայտնի էր դարձել, որ Սպիտակ տան ղեկավարը մի iPhone-ն օգտագործում է զանգահարելու, իսկ մյուսը՝ լուրեր կարդալու և Twitter-ում հրապարակումներ անելու համար:
