Չի կարող աշխատել, աշխատանքից ազատման դիմում է գրել. Շիրակի մարզպետը`Գետքի գյուղապետի պաշտոնանկության մասին
Չի կարող աշխատել, աշխատանքից ազատման դիմում է գրել. Շիրակի մարզպետը`Գետքի գյուղապետի պաշտոնանկության մասին
Արդեն մի քանի օր է Գետքում լարված իրավիճակ է, գյուղացիները մարզային իշխանություններից պահանջում են, որ իրենց բացատրեն թե ինչու են աշխատանքից ազատել վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանին, ով Oragir.News-ին տված հարցազրույցից հետո իշխանության կողմից խիստ նկատողության էր արժանացել և ստիպողաբար աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այսօր Ախուրյան համայնքի Գետքի բնակիչները փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը։ Բողոքի պատճառը գյուղի վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանին պաշոտից ազատելն էր։ Գյուղ մտնող ճամփան փակել էին ու սպասում էին Շիրակի մարզպետին,Ախուրյան համայնքի ղեկավարին՝ պահանջ ներկայացնելով հիմնավոր բացատրություն տալ, թե ինչու է իրենց գյուղի վարչական ղեկավարը հրաժարականի դիմում գրել, որն ըստ բողոքի մասնակիցների եղել է ստիպողաբար։
Արդեն հայտնել էինք, որ Արդեն հայտնել ենք,
Գետքեցիները վրդովված են, որ չեն թողնում իրենց վարչական ղեկավարը աշխատի։ Գյուղացիների խոսքով`պարկեշտ, աշխատող, գործ անող մարդ է Աշոտ Շաբոյանը, համենայնդեպս նա կարճ ժամանակում հասցրել է վստահություն վայելել։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների ` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն է ստիպել, որ Աշոտ Շաբոյանը աշխատանքից ազատման դիմում գրի, որովհետև իրենց նման կուսակից պետք չէ։Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկայացրել է պարզաբանումներ։
Շիրակի մարզպետը անդրադառնալով հարցքդրմանը, թե Շաբոյանը
դիմումը ստիպողաբա՞ր է գրել, հայտարարեց․ «Իսկ դուք տեսե՞լ եք որևիցե մի մարդու ներկա ժամանակներում, ով ստիպողաբար ինչ-որ գործողություն է կատարում։ Չի կարող աշխատել, դիմում է գրել աշխատանքից ազատման»։
Մարզպետը անդրադարձավ նաեւ նոր թեկնածուին, ով ՔՊ-ական է, ուսուցիչ և ծնունդով էլ Գետքից է։Նոր գյուղապետը Գետքեցիների սրտով չէ, որովհետև կասկածելի վարք ունի, գրագիտությամբ էլ չի փայլում։
