Հորինեցի՝ հավատալով, որ ինքը ԿԱ․․․ նիկոլը միշտ կհաղթի, թեկուզ 10 պատերազմ պարտվենք, որովհետև չկա մեկը, ում մարդիկ կհավատան․ Մհեր Մկրտչյանը՝ Ալիսայի կերպարի մասին

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն անդրադարձել է «Իշխանություն» և «Իշխանություն-2» ֆիլմերի գլխավոր հերոսուհու՝ Ալիսայի (ում մարմնավորել է Անի Ղազարյանը) «վերադարձին»։ Նա մասնավորապես գրել է․

«․․․ ու՞ր ա Ալիսան, Ալիսան եկա՞վ, Ալիսան չեկավ……..

Գրում էին, նաև ծաղրում, հումորներ անում….
Հիմա լա՞վ եք իմ լայքասեր Ալիսաներ և Չալիսաներ

Ալիսան հորինված կերպար ա, իսկ ես` հեքիաթ նկարող ռեժիսոր:
Հեքիաթ, որտեղ ինչ որ մեկին երկրի վաղվա օրը ավելի կարևոր ա սեփական կյանքից, փողերից ու կոմպրոմատներից…

Հորինեցի՝ հավատալով, որ ինքը ԿԱ: Հորինեցի կին, որ ոչ ոք իրան չնմանացնի:

Ալիսայի լայվերը դիտումների քանակի մասին չէին` պայքարի մասին էին:

Ինքը վերլուծաբան չէր, ստատուսչի չէր, նվնվալ չուներ, վարչապետին ԱԺ-ում հարցեր չէր տալիս ու պատասխանի չէր սպասում:

Ալիսան կռիվ տվող էր:

Ես հորինեցի հեքիաթ` մեկին, ով կյանքում չկա:

նիկոլը ջնջում ա ամեն ինչ, ինչը հաղթանակի մասին ա` «Կյանք ու կռիվը» էդ շարանի շատ փոքրիկ մասնիկ է: Ինչի՞…
Որ մարդիկ սարսափեն ցուլից, պատերազմից, կարմիր գույնի շորերից….

Հ.Գ. նիկոլը միշտ կհաղթի, թեկուզ 10 պատերազմ պարտվենք, որովհետև չկա մեկը, ում մարդիկ կհավատան: Իսկ երբ հավատան` ոտքի կկանգնեն:
Կհավատան ու չեն սարսափի ոչ ցուլից, ոչ կարմիր գույնից:

նիկոլը կհաղթի մինչ այն օրը, երբ հորինված հերոսը կդառնա իրական մարդ»։

Share This