Արևմուտքն ահաբեկիչներին օգտագործում է ՀԱՊԿ երկրներին ապակայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ

Արևմտյան երկրներն ակտիվորեն օգտագործում են ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումները՝ ապակայունացնելու իրավիճակը ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների շրջագծում:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ դեսպան Վիկտոր Վասիլևը։

«Արևմտյան երկրներն ակտիվորեն օգտագործում են ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումներ՝ իրավիճակն ապակայունացնելու համար ինչպես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների ողջ պարագծով, այնպես էլ ավելի լայն համատեքստում՝ ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ սահմանների ներսում»,- ասել է Վասիլևը:

Մասնավորապես, արևմտյան երկրները ակտիվորեն ներդնում են ավազակախմբերի օգտագործման մեթոդներ Կենտրոնական Ասիայում, – նշել է նա։

Share This