Իմ ունեցած տեղեկություններով` փետրվարին կամ մարտին իրենք վերջնականապես կվերցնեն Գյումրին․Կարապետ Պողոսյան

AMBION.NEWS-ի զրուցակիցը Գյումրեցի իրավապաշտպան, քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանն է․
-Պարոն Պողոսյան ,դուք ժամանակին Գյումրու քաղաքապետ դառնալու ցանկություն ունեիք, երբևէ կպատկերացնեիք, որ այսպիսի իրավիճակ կստեղծվի Հանրապետության երկրորդ քաղաքում։
Ճիշտ եք նկատել.ոչ թե հայտ էի ներկայացրել քաղաքապետ դառնալու,այլ մի խումբ `արհեստավարժ գյումրեցիներով,թասիբով, ստեղծել էինք դաշինք և հայտ էինք ներկայացրել ընտրություններին։Բայց ցավոք, ոչ այնքան իմ,որքան գյումրեցիների համար ցավոք, էդ ժամանակ որոշեցին իրենց քվեն մեզ չտալ, և մենք չհայտնվեցինք ավագանու ցուցակում, որը մի տեղ լավ էր,որովհետև էս խառը պահին, որ պետականություն ենք կորցնում,գոնե նմանատիպ ճղճիմ քննարկումների մեջ չենք ուզի հայտնվել։
-Առհասարակ , ինչ է կատարվում Գյումրիում, ինչ փոխհամաձայնության մեջ են խմբակցությունները, ինչ եք կանխատեսում։
– Որն է ելքը, գյումրեցին իրավիճակ փոխելու հնարավորություն ունի այս պահին։
Ոչ միայն Գյումրիում ,այլ ողջ Հայաստանում մենք օր առաջ իրավիճակ փոխելու կարիք ունենք։Դրա համար պիտի կարողանանք մեր երկիրն ազատագրել թուրք_ ադրբեջանական տանդեմի կողմից ընտրված կառավարիչներից` Նիկոլ Փաշինյանից և նրան սպասարկող խմբակից։Հակառակ դեպքում ոչ մի բնակավայրում որևէ դրական արդյունք չի կարող լինել։Առհասաարակ նրանց գոյությունը մոտ ապագայում բերելու է վերջնականապես Հայաստանի կորստին։
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ ՆԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ
