Թել Ավիվում մասշտաբային ակցիաներ են` Նեթանյահուի հեռանալու պահանջով
Թել Ավիվում հերթական մասշտաբային բողոքի ալիք է ծավալվում` Նեթանյահուի կառավարության հեռանալու պայանջով։ Բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Հաղորդվում է, որ ոստիկանությունն արդեն սկսել է ձերբակալել ցուցարարներին։
Սակայն չնայած այդ ճնշումներին, իրողությունն այն է, որ Նեթանյահուն, բացի արտաքին ճակատից, արդեն ստիպված է նաեւ ներքին ճակատում կռվել:
