Մահացել է Իտալիայի հավաքականի լավագույն ռմբարկուն

79 տարեկանում մահացել է ֆուտբոլի Իտալիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Լուիջի Ռիվան, հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։ Լուիջի Ռիվան սրտի կաթվածից հետո Կալյարիում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Լուիջի Ռիվան Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է 42 հանդիպման, խփել է 35 գոլ, 1968-ին դարձել Եվրոպայի չեմպիոն։

Ակումբային կարիերայի մեծ մասը նա անցկացրել է «Կալյարիում», դարձել է 1970թ․ Իտալիայի չեմպիոն։

Share This