Մի քիչ, որ կողքի հայացքով ես նայում՝ փինաչու գործ է արված. Տիգրան Ավինյան

«Մենք քննարկեցին և որոշեցիքն, որ Մաշտոցի պողոտայի այն հատվածներում, որտեղ պետք է լրացվի ծառերով, սոսիներով՝ տնկում ենք և այն բնաբաժակները, որոնք մոտ էին գտնվում ծառերին և նպատակահարմար չէր այնտեղ ևս մի սոսի տնկելը, պետք է փակվեն»,-Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին հիշեցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մինչ այդ Գեղամյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթ Մաշտոցի պողոտայում 17 բնաբաժակ փակվել են և գույքագրվում են նորերը։

Ավինյանը հայտնեց, որ այդ ավելորդ բնաբաժակները պետք է փակվեն տվյալ մայթը սալապատած  տոմետով կամ քարով։

«Հիմա, ինչո՞ւ ունենք բնաբաժակներ, որոնց մեջ տոմետ է խփած»,- հարցրեց Ավինյանը։

Գեղամյանը պատասխանեց, թե խոսել են Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ և քանի որ այդ բնաբաժակները հետագայում կարող են նորից բացվել և ծառեր տնկվել, այդ պատճառով նախընտրել են այդ տեսքով թողնել։

Ավինյանը Արմեն Բեգոյանին հարցրեց, թե արդյոք նպատակահարմար է, որ մեծ ծառերից 2-3 մետր հեռավորության վրա պահպանել բնաբաժակները, հետագայում՝ գալիք 10 տարվա համար ծառ տնկերու համար։

Բեգոյանը հայտնեց, որ այդ բնաբաժակներում հնարավոր չէ ծառ տնկել, քանի որ  հաստաբուն սոսիներից 2-3 մետրի վրա են և եթե վերև նայեն կտեսնեն, որ ծառերի սաղարթներն արդեն իսկ փակել են տվյալ բնաբաժակի վերևի մասը, հետևաբար այդտեղ ծառը չի կարող աճել, դրա համար դրանք պետք է փակվեն, քանի որ  հետագայում՝ 10-20 տարի հետո էլ հնարավոր չի լինի այդտեղ ծառ տնկել։

Հայտնելով, որ պետք է բնաբաժակ չունենալ այն հատվածում որտեղ չպետք է լինեն՝ Ավինյանը հայտարարեց, որ պետք է փակել այդ բնաբաժակները։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ ասաց, որ նախորդ շաբաթվա համար արդեն շինբարեկարգմանը տվել է հանձնարարական և հարցը կլուծվի։

«Մի քիչ, որ կողքի հայացքով ես նայում՝ փինաչու գործ է արված, եզրաքարերով բնաբաժակն է, մեջը տոմետ է խփած, տգեղ է ուղղակի, էն էլ Մաշտոցի պողոտայի վրա»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Share This