Ղրիմի «Սկազկա» կենդանաբանական այգում արջի քոթոթներ են ծնվել

Ղրիմի հարավային ափին գտնվող «Սկազկա» կենդանաբանական այգում արջի երկու ձագ է ծնվել:

«ՌԻԱ Նովոստիին» հայտնել է հաստատության ներկայացուցիչ Տատյանա Ալեքսագինան։

«Մենք լավ նորություն ունենք, Աստվածհայտնության օրը «Սկազկա» կենդանաբանական այգում արջի երկու ձագ է ծնվել»,-ասաց նա:

Նրա փոխանցմամբ՝ փոքրիկների ինքնազգացողությունը լավ է և գտնվում են մոր խնամքի տակ։ «Պարիսպը կառուցված է որջի տեսքով, ուստի բոլոր այցելուները կկարողանան տեսնել արջին և նրա երեխաներին»,-նշել է նա։

Share This